Հեռախոսազրույց են ունեցել ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները
Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Նշվում է, որ կողմերը քննարկել են մարդատար ինքնաթիռի կործանման հետ կապված զարգացումները։ Երկու երկրների արտգործնախարարությունների ղեկավարներն ընդգծել են ինքնաթիռի կործանման բոլոր պատճառները պարզելու անհրաժեշտությունը։
Հիշեցնենք, որ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքում: