ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ՌԴ-ն ու Թուրքիան Ստամբուլում Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդակցություններ կանցկացնեն

ՌԴ-ն ու Թուրքիան Ստամբուլում Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդակցություններ կանցկացնեն

Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարներն ապրիլի 25-ին կհանդիպեն Ստամբուլում, որպեսզի խորհրդակցություններ անցկացնեն Մերձավոր Արևելքի հարցերով:

Ըստ թուրքական աղբյուրների՝ Թուրքիան կներկայացնի արտաքին գործերի փոխնախարար, դոկտոր Նուհ Յըլմազը, իսկ Ռուսաստանը՝ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը, հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես ակնկալվում է՝ հանդիպումը կներառի տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ մտքերի համապարփակ փոխանակում՝ հիմնական ուշադրությունը կենտրոնացնելով Սիրիայի և Պաղեստինի վրա։

Նշվում է նաև, որ երկու կողմերն էլ նախատեսում են գնահատել Մերձավոր Արևելքում քաղաքական դաշտի զարգացման առկա խնդիրները և երկկողմ հեռանկարները։

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության աղբյուրը, մասնավորապես, ասել է. «2025 թվականի ապրիլի 25-ին Ստամբուլում տեղի կունենան Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության միջև Մերձավոր Արևելքի վերաբերյալ խորհրդակցություններ՝ փոխարտգործնախարարների մակարդակով։ Ռուսաստանն այն երկիրն է, որի հետ խորհրդակցություններին Թուրքիան մեծ նշանակություն է տալիս, հատկապես, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների համատեքստում»:

  • Կիսվել: