ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. այն գրանցվել է ժամը 07.23-ին Քութահյա նահանգում, հայտնում է Anadolu-ն:

Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման նախագահության կայքի հաղորդմամբ՝ օջախը գտնվել է 8,81 կմ խորության վրա:

«Քութահյա նահանգի Սիմավ շրջանում ժամը 07.23-ին տեղի ունեցած 4,5 մագնիտուդով երկրաշարժից հետո այս պահին բացասական իրավիճակ չկա», - ասել է նահանգապետը:

  • Կիսվել: