ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանում հանդիպել է Ալիևի հետ
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ապրիլի 25-ին ժամանել է Ադրբեջան: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրան ընդունել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը:
Օրերս ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն այցելել էր Հայաստան, որտեղ հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելով տարածաշրջանային իրավիճակը, հայ-ադրբեջանական կարգավորումը: