ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
2024թ․ ՀՀ-ում 89,5 տոկոսով աճել է մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունները․ Վարդապետյան

2024թ․ ՀՀ-ում 89,5 տոկոսով աճել է մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունները․ Վարդապետյան

 89,5 տոկոսով աճել է մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունները։ Այսօր ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
 
Դատախազի զեկույցի համաձայն՝ ընդհանուր առմամբ, 2024թ․ ՀՀ-ում արձանագրվել է հանցագործությունների թվի 1,1 տոկոսով նվազում, բացահայտման ցուցանիշի՝ 3,4 տոկոսով աճ։ Եթե 2023թ․ արձանագրվել էր հանցագործությունների 40661 դեպք, որոնցից 20231-ը՝ Երևանում, ապա 2024-ին՝ 40232 դեպք, որոնցից 18397 կատարվել էին Երևանում։
Դատախազի խոսքով՝ նվազել են նաև միջին և ծանր հանցագործությունների դեպքերը, փոխարենն ավելացել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը` 422-ով կամ 25,1 տոկոսով։ Եթե 2023թ-ին արձանագրվել էր 1678 դեպք, ապա 2024-ին՝ 2100։
«2024թ․ 11,9 տոկոսով աճել են սեռական անձեռնմխելիության դեմ հանցագործությունները, 111.4%-ով՝ թմրամիջոցների մաքսանենգության հանցագործությունները, 9.9%-ով՝ խարդախության հանցագործությունները, 25.1%-ով՝ համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակությունները»,- հայտնեց Վարդապետյանը։
Նշված ժամանակահատվածում 2.2%-ով նվազել են հասարակական անվտանգության, կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները։

  • Կիսվել: