Արևմուտքում այսօր կան ուժեր, որոնք ձգտում են վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Արևմուտքում այսօր կան ուժեր, որոնք ձգտում են վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Նա, մասնավորապես, նշել է. «Արևմուտքում դեռ կան մարդիկ, կան ուժեր և հոգևոր ուժեր, որոնք ձգտում են հարաբերությունների վերականգնմանը»։
Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ ռուս և սերբ Ուղղափառ եկեղեցիների առաջնորդների հետ զրույցում որպես նման ուժի օրինակ նա նշել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապին, որ մահացել է ապրիլի 21-ին՝ կյանքի 89-րդ տարում: