ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ՊԵԿ-ը ներկայացրել է 2025 թվականի առաջին եռամսյակի հաշվետվություն-համառոտագիրը

ՊԵԿ-ը ներկայացրել է 2025 թվականի առաջին եռամսյակի հաշվետվություն-համառոտագիրը

Պետական եկամուտների կոմիտեն իր պաշտոնական կայքում շարունակում է հրապարակել ՊԵԿ գործունեության վերաբերյալ եռամսյակային համառոտագրերը։ Արդեն հասանելի է 2025թ․-ի առաջին եռամսյակի համառոտագիրը։

Համառոտագրում ներկայացված են հարկային և մաքսային հարաբերությունները կարգավորող և 2025 թ. առաջին եռամսյակի ընթացքում հրապարակված իրավական ակտերը, պաշտոնական պարզաբանումները, դրանց համառոտ նկարագրություններն ու պաշտոնական աղբյուրի հղումները։

Հարկային և մաքսային օրենսդրության նորություններից բացի համառոտագրում կարելի է ծանոթանալ նաև տվյալ եռամսյակում Կոմիտեի գործունեությունը բնութագրող հիմնական ցուցանիշներին, ներառյալ՝ պետական բյուջե հավաքագրված հարկային եկամուտներին և պետական տուրքերին, հարկային ստուգումների արդյունքներին և այլն։ Համառոտագիրը եզրափակվում է տարբեր երկրներում հարկային և մաքսային ոլորտներում օրենսդրական և վարչարարական նոր նախաձեռնությունների համառոտ նկարագրով։

  • Կիսվել: