երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Զարեհ Սինանյանը չի բացառում, որ սփյուռքը աջակցություն կցուցաբերի Հայաստանին

Զարեհ Սինանյանը չի բացառում, որ սփյուռքը աջակցություն կցուցաբերի Հայաստանին

Չի բացառվում, որ որոշ ժամանակ անց սփյուռքի մեր հայրենակիցները ևս աջակցություն ցույց տան Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքներին: Այս մասին ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ասած այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։

«Այս ճգնաժամը միայն Հայաստանում չէ, այս պահին ամբողջ աշխարհն է ճգնաժամի մեջ: Մեր հայրենակիցները, որոնք բնակվում են ՀՀ տարածքից դուրս, ևս այս ամենի զոհն են ինչ-որ չափով: Սա այն պահը չէ, որ մենք կարող ենք իրատեսորեն ակնկալել, որ մեծ ոգևորությամբ հազարավոր հայեր հավաքվելու են ու սկսելու են գումարներ ուղարկել: Չեմ բացառում, որ ինչ-որ մի պահ կգա, որ դա տեղի կունենան, բայց այս պահին մարդիկ զբաղված են իրենց խնդիրներով»,- ասաց Սինանյանը:

  • Կիսվել: