Ռուսաստանի հետ հարաբերություններն ընդմիշտ փոխվել են. Ֆինլանդիայի նախագահ
Ռուսաստանի հետ հարաբերություններն ընդմիշտ փոխվել են: Այս մասին իր ամանորյա ուղերձում ասել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը:
Ուղերձում նա ուրվագծել է 2026 թվականի երեք հիմնական նպատակներ, որոնցից առաջինը խաղաղությունն է Ուկրաինայում:
Ըստ Ստուբի՝ «խաղաղությունն ավելի մոտ է, քան երբևէ»: Նա, սակայն, միևնույն ժամանակ նաև նաև կոչ է արել մարդկանց պատրաստ լինել այն հնարավորությանը, որ «խաղաղության համաձայնագրի բոլոր կետերը չեն համապատասխանի արդարության ոգուն»:
Մյուս երկու նպատակներն էլ, Ստուբի խոսքով, տնտեսական աճը և միմյանց նկատմամբ հոգատարությունն են:


