ՌԴ-ն վերահսկողություն է հաստատել Զապորոժիեի մարզի Տերսյանկա բնակավայրի նկատմամբ
Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Զապորոժիեի մարզի Տերսյանկա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։
Ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության՝ «Արևելք» զորախմբավորման 29-րդ համազորային բանակի 36-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները գրավել են Տերսյանկան՝ վերահսկողության տակ վերցնելով ավելի քան 10 քառ. կմ տարածք ունեցող ամրացված շրջանը։
Հաղորդվում է նաև, որ մարտերի ընթացքում ռուս զինվորականները նաև մաքրել են ավելի քան 300 շինություն։



