կիրակի, նոյեմբեր 15
15 / 11 / 2026
Պայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել է

Պայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել է

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 17։50-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Վերֆելի փողոցի ավտոտնակներից մեկում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Դեռևս չպարզված հանգամանքներում պայթել է «Opel» մակնիշի ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 18։11-ին, մարել՝ 18։31-ին։

Երկու քաղաքացի հոսպիտալացվել է։

  • Կիսվել: