ՔՏՀԱՏՄ պաշտոնյաները, կաշառքի դիմաց, «չեն նկատել» խախտումները. գլխավոր մասնագետը կալանավորվել է
Մասիս համայնքում կառուցված հարսանյաց սրահի խախտումները, ինքնակամները չարձանագրելու համար 500 հազար դրամ կաշառք են վերցրել տեսչականի պաշտոնյաները: Եվ սա առաջին դեպքը չի եղել. չեն արձանագրել մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանում հողազավթումները, ինքնակամներն ու շինարարության խախտումները, բայց կազմակերպել են դրական եզրակացություն տալու գործընթացը: Գլխավոր մասնագետը կալանավորվել է, մյուսների նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ:



