Կոնջորյանը կմասնակցի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, լիագումար նիստերի և մշտական հանձնաժողովների աշխատանքներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 17-21-ը կգործուղվի Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաք՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, լիագումար նիստերի և մշտական հանձնաժողովների աշխատանքներին։
Այս մասին կարգադրությունը նոյեմբերի 11-ին ստորագրել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Պատվիրակության կազմում ընդգրկված են նաև ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանը, պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը, ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի պետ Մամիկոն Մարգարյանը և պատվիրակության քարտուղար Սոֆյա Մնացականյանը։
Կարգադրության համաձայն՝ Մամիկոն Մարգարյանը գործուղման կմեկնի նոյեմբերի 15-ին, իսկ մյուս անդամները՝ նոյեմբերի 17-ին։



