Կրեմլը պաշտոնապես հաստատել է ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը
Կրեմլը պաշտոնապես հաստատել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի հանդիպման մասին տեղեկությունը։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնումմ են ռուսական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ պեսկովն ասել է, թե հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին Շենժենում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկությունը հաստատել էր նաև Սպիտակ տունը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Օլիվիա Ուելսի խոսքով՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի նախագահները կքննարկեն միջուկային սպառազինությունների կրճատման հարցը։
Սա կլինի պատմության մեջ առաջին եռակողմ հանդիպումը ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների միջև։



