երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
ՆԱՏՕ-ի անդամ երկրները հավանություն են տվել «Ռազմական Շենգեն» ծրագրին

ՆԱՏՕ-ի անդամ երկրները հավանություն են տվել «Ռազմական Շենգեն» ծրագրին

ՆԱՏՕ-ի լոգիստիկայի միացյալ հրամանատարության ղեկավար Ալեքսանդր Զոլֆրանկն առաջարկել է ստեղծել «Ռազմական Շենգեն», որը թույլ կտա ՆԱՏՕ-ի զորքերին ազատ տեղաշարժվել դաշինքի ներսում, տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ ՆԱՏՕ-ի ուժերը ստիպված են պահպանել դաշինքի անդամների բազմաթիվ ներքին կանոնները, որոնց համաձայն, օրինակ, պետություններին պետք է նախապես իրազեկեն իրենց տարածքով զինամթերք տեղափոխելու մասին, պահպանեն տվյալ երկրում ռազմական շարասյուների թույլատրելի երկարության սահմանափակումները:

Կրեմլն արձագանքել է այս ծրագրին: Մեկնաբանելով «Ռազմական Շենգեն» ստեղծելու մասին ՆԱՏՕ-ի գաղափարը՝ լրագրողների հետ զրույցում Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է. «Ռազմական Շենգեն» ստեղծելու ՆԱՏՕ-ի գաղափարը լարվածության սրացում է Եվրոպայում, որն ունի իր հետևանքները և վկայում է Ռուսաստանի մտահոգություններն անտեսելու մասին:

Դաշինքը մեր երկիրը միշտ համարել է այսպես կոչված պայմանական թշնամի: Հիմա այն մեր երկիրը բացահայտ թշնամի է համարում: Սա ոչ այլ ինչ է, քան լարվածության սրում Եվրոպայում, որն ունի իր հետևանքները»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով «Ռազմական Շենգեն» ստեղծելու մասին ՆԱՏՕ-ի գաղափարը։

  • Կիսվել: