Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը դուրս եկան 2025 թվականի ՖԻԴԵ-ի կանանց աշխարհի գավաթի երկրորդ փուլ
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը դուրս եկան 2025 թվականի ՖԻԴԵ-ի կանանց աշխարհի գավաթի երկրորդ փուլ:
Էլինան 2:0 հաշվով հաղթեց Տաջիկստանը ներկայացնող կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նադեժդա Անտոնովային:
Լիլիթը 1.5:0.5 հաշվով առավելության հասավ Ալժիրը ներկայացնող կանանց միջազգային վարպետ Լինա Նասսրի նկատմամբ:
Հաջորդ փուլում Էլինան կմրցի Բուլղարիան ներկայացնող գրոսմայստեր Անտոանետա Ստեֆանովայի (վարկանիշ՝ 2399) դեմ, իսկ Լիլիթը՝ Լեհաստանը ներկայացնող Ալեքսանդրա Մալցևսկայայի (վարկանիշ՝ 2403) դեմ։
Երկրորդ փուլի առաջին պարտիան կմեկնարկի հուլիսի 9-ին՝ ժամը 15:00-ին: