երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
ԵՄ-ում հույս ունեն, որ ԱՄՆ-ի հետ շուտով կկնքվի առևտրային համաձայնագիր

ԵՄ-ում հույս ունեն, որ ԱՄՆ-ի հետ շուտով կկնքվի առևտրային համաձայնագիր

Եվրամիությունը մոտ է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի կնքմանը՝ Եվրահանձնաժողովի  նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցից հետո։

Ինչպես հաղորդում է Bloomberg-ը,  այս մասին Բրյուսելում լրագրողներին ասել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Օլոֆ Ժիլը։

«Մենք գտնվում ենք վերջնական փուլի շեմին, գոնե սկզբունքային համաձայնության հարցում։ Այն պայմանավորված է Եվրահանձնաժողովի  նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև տեղի ունեցած լավ զրույցով», - նշել է Օլոֆ Ժիլը։

 

  • Կիսվել: