Գլոբալ անվտանգության վերաբերյալ գիտաժողով՝ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում անցկացվել է գլոբալ անվտանգության վերաբերյալ երկօրյա երիտասարդական գիտաժողով:
Միջոցառման ընթացքում քննարկվել են գլոբալ անվտանգությանն առնչվող հարցեր, և հատուկ ուշադրություն է դարձվել երիտասարդության դերակատարությանը քաղաքականության մշակման գործընթացում։
Գիտաժողովի ավարտին մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր։