երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Ռուբեն Վարդանյանը երբեք չի եղել ՌԴ գործակալ, նա եղել է մի մարդ՝ ով իրեն շատ բան է թույլ տվել. Ռուսաստանցի ֆինանսիստ

Ռուբեն Վարդանյանը երբեք չի եղել ՌԴ գործակալ, նա եղել է մի մարդ՝ ով իրեն շատ բան է թույլ տվել. Ռուսաստանցի ֆինանսիստ

Ռուբեն Վարդանյանը ոչ մեկին պետք չէ, նա պետության գործակալը չի եղել: Այս մասին ասել է ներկայումս Կիպրոսում բնակվող  ֆինանսիստ Անդրեյ Մովչանը՝ ռուսաստանցի լրագրող Եկատերինա Գորդեեվայի հետ հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Ռուսաստանը չի պայքարում գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման համար: 

«Նա յուրային չէ, նա օտար է: Ռուբեն Վարդանյանը մի մարդ է, որը միշտ խոսել է Ռուսաստանում ազատ շուկայի մասին: Նրան օգտագործել են երբ նա պետք էր պետությանը»,-ասել է Մովչանը, որը պաշտոններ է զբաղեցրել նաև Ռուբեն Վարդանյանին պատկանող «Տրոյկա Դիալոգ» ընկերությունում:

«Նա այս աշխարհում ոչ մեկին պետք չէ: Ես կասկած ունեմ, որ Հայաստանն առաջինը չի պայքարի նրա ազատության համար, քանի որ Հայաստանի ղեկավարության համար նա մրցակից է իշխանության համար պայքարում: Ամեն դեպքում նա խարիզմատիկ կերպար է: Ադրբեջանի համար նա թշնամի է, Հայաստանի համար՝ մրցակից, իսկ Ռուսաստանի համար՝ մի մարդ, որն իրեն շատ բան է թույլ տվել»,-ասել է նա: 

  • Կիսվել: