Դրաստամատ Մուրադյանը՝ ՖԻԲԱ միջազգային տեսուչ, Կիխյանն ու Նազարյանը՝ ՖԻԲԱ մրցավարներ
ՖԻԲԱ-ն հրապարակել է 2025-2027 թվականների մրցավարների և միջազգային տեսուչների ցանկը, Հայաստանից նման կոչման արժանացել են 3 մասնագետ։ Այս մասին հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից։
ՖԻԲԱ-ի համապատասխան հանձնաժողովի որոշմամբ՝ Դրաստամատ Մուրադյանին շնորհվել է ՖԻԲԱ միջազգային կարգի տեսուչի կոչում։
Իսկ Դավիթ Կիխյանը և Եղիշ Նազարյանը ստացել են ՖԻԲԱ մրցավարի արտոնագիր 2025-2027 թվականների համար։