Լեհաստանը Գերմանիայի և Լիտվայի հետ հաստատում է ժամանակավոր սահմանային հսկողություն
Լեհաստանի իշխանությունները երկուշաբթի առավոտյան վերականգնել են Գերմանիայի և Լիտվայի հետ սահմանային վերահսկողությունը, հաղորդում է Associated Press-ը։
Նոր միջոցառումները կտևեն 30 օր, սակայն իշխանությունները չեն բացառում, որ այդ ժամանակահատվածը կարող է երկարաձգվել։
Լիտվայի հետ 104 կմ երկարությամբ սահմանին անցակետեր կգործեն 13 վայրում, իսկ Գերմանիայի հետ սահմանին (467 կմ)՝ 52 վայրում։
Կիրակի Լեհաստանի ներքին գործերի նախարար Տոմաշ Սեմոնյակը հայտարարել է, որ երկիրը լիովին պատրաստ է կեսգիշերից ժամանակավոր սահմանային հսկողություն իրականացնելուն։ Նրա խոսքով՝ ԵՄ ներքին սահմաններում ստուգումների ներդրումը «անհրաժեշտ է անօրինական միգրացիայի դեմ պայքարում մեր սահմանների բացարձակ անթափանցելիությունն ապահովելու համար»։