երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Սևանա լճի մակարդակը վերջին մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով

Սևանա լճի մակարդակը վերջին մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հունիսի 30-ից հուլիսի 6-ը:

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 30-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.68 մ (06.07.25թ․), որը հավասար է անցյալ տարվա նույն օրվա մակարդակին, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 29 սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 30-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.802 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից հուլիսի 6-ը ներառյալ՝ 94.617 մլն.մ³:

Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի հունիսի 30-ից հուլիսի 6-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 13.622 մլն.մ³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 6-ից հուլիսի 6-ը ներառյալ՝ 52.892 մլն.մ³:

  • Կիսվել: