Թրամփը մաքսատուրքերի սահմանման վերջնաժամկետը հուլիսի 9-ից կտեղափոխի է օգոստոսի 1-ը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կստորագրի գործադիր հրամանագիր, որով մաքսատուրքերի սահմանման վերջնաժամկետը հուլիսի 9-ից կհետաձգվի մինչև օգոստոսի 1-ը։
Որոշման մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, հաղորդում է NBC News-ը։
Սպիտակ տունը սկզբում ապրիլի 2-ին հայտարարված բարձր մաքսատուրքերի կիրառումը հետաձգել էր մինչև չորեքշաբթի։