հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Ղրղզստանի նախկին նախագահն ազատ է արձակվել

Ղրղզստանի նախկին նախագահն ազատ է արձակվել

Ղրղզստանի գերագույն դատարանի կոլեգիան չեղյալ է հայտարարել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի դատավճիռը՝ քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի ապօրինի ազատ արձակման գործով: Այս մասին հայտնում է Cactus Media-ն՝ վկայակոչելով պետության նախկին ղեկավարի փաստաբաններին:

Որոշումը կայացվել է փետրվարի 13-ի նիստին։ Այսպիսով, գերագույն դատարանը բավարարել է Աթամբաևի պաշտպանության միջնորդությունը և չեղյալ հայտարարել 2020-ին կայացված դատավճիռը՝ «երևան եկած նոր հանգամանքների» կապակցությամբ:

Ինչպես ճշտել են փաստաբանները, գործը նոր քննության է ուղարկվել Բիշքեկի Պերվոմայսկի շրջանային դատարան:

  • Կիսվել: