ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
ՆԳՆ կրթահամալիրը նոր ռեկտոր ունի

ՆԳՆ կրթահամալիրը նոր ռեկտոր ունի

Հուլիսի 10-ին տեղի է ունեցել ՆԳՆ կրթահամալիրի կառավարման խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում էր ռեկտորի ընտրության հարցը։

Ինչպես հայտնել են ՆԳՆ-ից, դեռևս հունիսի 2-20-ը հայտարարված էր ռեկտորի ընտրության բաց մրցույթ, որին դիմել է 3 թեկնածու։ Նիստին մասնակցել և կրթահամալիրի զարգացման ու բարեփոխումների վերաբերյալ իրենց հայեցակարգային մոտեցումներով են կիսվել Մանուկ Մուրադյանն ու Լիաննա Խաչատրյանը։ Թեկնածուներից Կարինա Խիզանյանը չի ներկայացել։

517666543_704348709230623_5906226413596688974_n.jpg (206 KB)517029796_704348895897271_8260311926391877456_n.jpg (203 KB)

Խորհրդի անդամները տարաբնույթ հարցեր են ուղղել թեկնածուներին՝ կրթահամալիրի արդիականացման և զարգացման վերաբերյալ իրենց պատկերացումների, կառավարչական փորձի, կրթական ծրագրերի իրագործման ու նորարարական նախաձեռնությունների մասին։

516791216_704348889230605_3609311004952026375_n.jpg (199 KB)

Թեկնածուների ելույթներից հետո կայացել է փակ, գաղտնի քվեարկություն։ Քվեարկության արդյունքներով 12 կողմ ձայնով ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի պաշտոնում ընտրվել է Մանուկ Մուրադյանը։

  • Կիսվել: