ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Ընդդիմությունը շարունակում է «էշի» տեղ դնել սեփական հետևորդներին, իսկ մեր ազգին՝ «անասունի․ Ալեքսանյան

Ընդդիմությունը շարունակում է «էշի» տեղ դնել սեփական հետևորդներին, իսկ մեր ազգին՝ «անասունի․ Ալեքսանյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ հրապարակված ՀՀ քննչական կոմիտեի նոր մանրամասներին, և դրան դաշնակցականների արձագանքներին։

«Ընդդիմությունը շարունակում է «էշի» տեղ դնել սեփական հետևորդներին, իսկ մեր ազգին՝ «անասունի» (իրենց բառերն են)։

ՔԿ-ն դաշնակների տնից մարտական Ֆ 1 նռնակ է գտել(աջ կողմի նկարում), դաշնակ պատգամավորը ինչ-որ խաղալիքի նկար(ձախ կողմի նկարում) է դրել ու ասում է՝ սա սիսեռի հատիկներով սթրայքբոլ խաղալու համար է։

Ֆ1-ը՝ սիսեռի հատիկներով սթրայքբոլ խաղալու համար։ Լավ դուք իրոք մտածում եք, որ մարդի «էշ» ե՞ն, տիկնայք և պարոնայք»,- գրել է նա, կից հրապարակելով լուսանկար։

504380893_1488769075470056_2280897634983144269_n.jpg (157 KB)

  • Կիսվել: