ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Սթարմերը և Մակրոնը պայմանավորվել են դիվանագիտության հետ մեկտեղ մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը

Սթարմերը և Մակրոնը պայմանավորվել են դիվանագիտության հետ մեկտեղ մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ համաձայնության են եկել Մոսկվայի վրա ճնշումը նոր պատժամիջոցներով մեծացնելու անհրաժեշտության հարցում՝ միաժամանակ դիմելով դիվանագիտության օգնությանը։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Սթարմերը նշել է, որ Ուկրաինայում խաղաղապահ ուժեր ստեղծելու եվրոպական ծրագրերը «վերջապես ձևավորվել են» մի քանի ամսվա պլանավորումից հետո, և Մակրոնը դրանք անվանել է «իրականացման պատրաստ», եթե հրադադարի համաձայնագիր կնքվի։

  • Կիսվել: