ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Հռոմի համաժողովում Ուկրաինայի վերականգնման համար 10 մլրդ եվրոյի պարտավորություն է ստանձնվել

Հռոմի համաժողովում Ուկրաինայի վերականգնման համար 10 մլրդ եվրոյի պարտավորություն է ստանձնվել

Հռոմում հուլիսի 10-11-ը անցկացվող Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը նվիրված չորրորդ միջազգային համաժողովի ընթացքում մասնակցող երկրները ստանձնել են Կիևին աջակցելու շուրջ 10 մլրդ եվրոյի պարտավորություն։ Ինչպես տեղեկացնում է «DW»-ն, այս մասին հուլիսի 10-ին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին։

«Կարծում եմ՝ մենք պետք է հպարտանանք այն արդյունքով, որին միասին հասել ենք այսօր։ Սա բոլորի համատեղ աշխատանքն է՝ պետությունների, միջազգային կառույցների, ֆինանսական ինստիտուտների, տեղական ինքնակառավարման մարմինների, գործարար հատվածի և քաղաքացիական հասարակության։ Այսօրվա համաժողովում միասին մենք ստանձնել ենք ավելի քան 10 միլիարդ եվրոյի պարտավորություններ»,– ընդգծել է Մելոնին:

Իտալիայի վարչապետը նաև խիստ քննադատել է Ուկրաինայում ռուսական զորքերի կողմից մշակութային արժեքների ոչնչացումը՝ ընդգծելով, որ եկեղեցիներն ու թանգարանները ընդհանուր եվրոպական ժառանգության մաս են։ Մելոնին խոստացել է, որ այդ մշակութային կառույցները վերականգնվելու են։

 

  • Կիսվել: