ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Ռուս ամուսնական զույգը Թուրքիայում իսլամ է ընդունել

Ռուս ամուսնական զույգը Թուրքիայում իսլամ է ընդունել

Թուրքիայի արևմտյան Այդըն նահանգի Էֆելեր շրջանում մեկնած Ռուսաստանի 2 քաղաքացի իսլամ են ընդունել։ Կրոնափոխ եղած ամուսնական զույգն հրաժարվել է քրիստոնեությունից։

Ամուսինը նկարիչ, գրաֆիկ դիզայներ Վլադիմիր Էրոշկինն է, իսկ տիկինը՝ գրող և բանասեր Վալենտինա Էրոշկինը։

Նշվում է, որ նրանք հետաքրքրված են եղել իսլամով։ Բացի այդ էլ կրոնափոխ լինելու նրանց որոշման վրա ազդել է իրենց  դուստրը, ով բնակություն է հաստատել Թուրքիայում։

Կրոնափոխության արարողության ժամանակ  զույգին տրամադրվել է իսլամի մասին հիմնական տեղեկություններ, ինչպես նաև մուսուլմանների սուրբ գիրքը՝ Ղուրանը։

  • Կիսվել: