ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
ՀՀ և ԱՄԷ արտգործնախարարները քննարկել են տնտեսական համագործակցության և ներդրումային հարցերը

ՀՀ և ԱՄԷ արտգործնախարարները քննարկել են տնտեսական համագործակցության և ներդրումային հարցերը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Աբու Դաբիում ԱՄԷ արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բին Զայեդի հետ քննարկել է տնտեսական համագործակցության զարգացման և ներդրումային հնարավորությունները։ Այս մասին Միրզոյանը գրել է «X» սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Աբու Դաբիում ուղեկցելիս մի քանի առանցքային թեմաների շուրջ լավ զրույց ունեցա իմ գործընկեր Աբդուլլահ բին Զայեդի հետ: Մասնավորապես, քննարկեցինք տնտեսական համագործակցությունը և ներդրումները բարելավելու ուղիները։

Տարածաշրջանային խաղաղությունը և փոխկապակցվածությունը կարող են ստեղծել ավելի բարենպաստ միջավայր»,- գրել է Միրզոյանը։

 

  • Կիսվել: