COP28 կլիմայի հարցերով գագաթնաժողովի մասնակիցները պատմական փաստաթուղթ են ստորագրել
Դուբայում ՄԱԿ-ի կլիմայի հարցերով COP28 գագաթնաժողովի մասնակիցները մի քանի օր տևած բանակցություններից հետո ընդունել են վերջնական փաստաթուղթ, որը շատերն անվանում են պատմական։
Առաջին անգամ համաձայնագիրը կոչ է անում բոլոր երկրներին իրենց տնտեսություններում դադարեցնել հանածո վառելիքի օգտագործումը:
COP 28-ի մասնակիցները հույս ունեն, որ նոր համաձայնագիրը մինչև 2030 թվականը եռապատկելու է էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործումը, ինչպիսիք են՝ քամին և արևը: Դրանք կփոխարինեն ածխին, նավթին և գազին:
Համաձայնագիրը կոչ է անում, աստիճանական անցում կատարելով մինչև 2050 թվականը, հասնել ածխածնի չեզոքության, երբ մթնոլորտում ածխաթթու և այլ ջերմոցային գազերի կոնցենտրացիան կայունանա: