հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Հիսուսի Խաչի ներքո անիծողների հաջորդ հանգրվանը խոզերի երամակն է․ Փաշինյանը մեջբերում է կատարել Ավետարանից

Հիսուսի Խաչի ներքո անիծողների հաջորդ հանգրվանը խոզերի երամակն է․ Փաշինյանը մեջբերում է կատարել Ավետարանից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեջբերում է կատարել Մատթեոսի Ավետարանից՝ պատասխանելով Ասողիկ աբեղա Կարապետյանն, ով երեկ անիծել էր նրանց, ովքեր կհանդգնեն ներխուժել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ պղծելով Հայոց Վեհարանը։
 

«Հիսուսի Խաչի ներքո անիծողների հաջորդ հանգրվանը խոզերի երամակն է։ Ստորեւ բերվող մեջբերումը Մատթեոսի Ավետարանի 8․ 28–32–ն է։

28 Եւ երբ այն կողմ, գերգեսացիների երկիրն անցաւ, նրան պատահեցին գերեզմաններից ելած երկու դիւահար, այնքան սաստիկ կատաղած, որ այդ ճանապարհով որեւէ մէկը չէր կարող անցնել: 29 Եւ ահա նրանք աղաղակեցին ու ասացին. «Ի՞նչ կայ մեր եւ քո միջեւ, Յիսո՛ւս, Որդի՛ Աստծու, մեզ տարաժամ տանջելո՞ւ եկար»: 30 Եւ նրանցից քիչ հեռու արօտական խոզերի մի երամակ կար: 31 Եւ դեւերը աղաչում էին նրան ու ասում. «Թէ մեզ այստեղից հանես, մեզ թո՛յլ տուր գնալ խոզերի երամակը»: 32 Եւ նա նրանց ասաց՝ գնացէ՛ք: Դեւերը դուրս ելնելով՝ գնացին խոզերի երամակ: Եւ ամբողջ երամակը դարաւանդից դիմեց դէպի ծով, ու ջրերի մէջ սատկեցին»,- գրել է նա։



  • Կիսվել: