հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Լիլիթ Մակունցը կոնգրեսական Դարել Իսայի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգը և տարածաշրջանային զարգացումները

Լիլիթ Մակունցը կոնգրեսական Դարել Իսայի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգը և տարածաշրջանային զարգացումները

Հունիսի 8-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Դարել Իսայի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպմանը քննարկվել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգը։ Դեսպանը երախտագիտություն է հայտնել կոնգրեսականին՝ ՀՀ-ին աջակցող բանաձևերին և հայտարարություններին միանալու համար։

Քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, ԱՄՆ հնարավոր աջակցությունը առկա խնդիրների հաղթահարման հարցում, ինչպես նաև երկկողմ փոխգործակցության զարգացման ուղղությամբ հետագա քայլերը։

  • Կիսվել: