ՔՊ-ի ներսում գոհ չեն Ծովինար Թադեւոսյանից. չի բացառվում՝ նրան փոխարինող գտնեն․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2025 թվականի հունվարի 8-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ նշանակված Ծովինար Թադեւոսյանի շուրջ քաղաքական իշխանության կուլիսներում ներքին դժգոհություն կա։
Բանն այն է, որ չնայած նրա ջանքերին՝ ՔՊ-ում կարծիք է հնչել, որ բանտերի ներսում իրավիճակը վերահսկելու համար քրեական աշխարհին «տիրապետող», երկար տարիների փորձ ունեցող անձ է հարկավոր, եւ որ նախարար Սրբուհի Գալյանի մտերմուհին չի կարողանում վերահսկել իրավիճակը:
Քաղաքական իշխանության ներսում անգամ խոսել են բանտերում ինքնավնասման ու դեռ ավելին՝ դատապարտյալների ու կալանավորների կյանքին վերջին տալու աղաղակող, ըստ ՔՊ-ի՝ աճող դեպքերի մասին։
Այս տարվա 6 ամիսների ընթացքում 11 մահ է գրանցվել, որից 5-ը՝ ինքնասպանություն։
Եվ ահա, չի բացառվում, որ քաղաքական թիմում Ծովինար Թադեւոսյանին փոխարինող կգտնեն, ինչը, միաժամանակ, հեշտ գործ չէ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: