ԱԱԾ դիմակավորված խումբը ներխուժել է Գեղամ Մանուկյանի տուն
Վաղ առավոտից ուժային կառույցները կրկին ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Այս պահին խուզարկություններ են իրականացվում ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակը։
Այլ մանրամասներ այս պահին հայտնի չէ։