ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Չինաստանն իր քաղաքացիներին հորդորում է լքել Ուկրաինան

Չինաստանն իր քաղաքացիներին հորդորում է լքել Ուկրաինան

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կոչով դիմել է Ուկրաինայում իր քաղաքացիներին՝ խնդրելով լքել այդ երկիրը:

Չինաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Ուկրաինայում անվտանգության ներկա իրավիճակի պատճառով Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը և Ուկրաինայում Չինաստանի դեսպանատունը կոչ են անում երկրում գտնվող Չինաստանի քաղաքացիներին ուժեղացնել նախազգուշական միջոցները և դուրս գալ երկրից՛՛:

 

  • Կիսվել: