ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
«Ոսկե ծիրան» միջազգային 22-րդ կինոփառատոնը կհյուրընկալի տասնյակ հռչակավոր արվեստագետների՝ ամբողջ աշխարհից

«Ոսկե ծիրան» միջազգային 22-րդ կինոփառատոնը կհյուրընկալի տասնյակ հռչակավոր արվեստագետների՝ ամբողջ աշխարհից

Հուլիսի 13-20-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային 22-րդ կինոփառատոնը: 

Չորրորդ տարին է, ինչ Երևանի քաղաքապետարանը փառատոնի գլխավոր գործընկերն է: Փառատոնը կհյուրընկալի տասնյակ հռչակավոր արվեստագետների ամբողջ աշխարհից, այդ թվում իրանական կինոյի կենդանի դասական Ամիր Նադերիին, Վենետիկի, Լոկարնոյի, Ռոտերդամի և շատ այլ փառատոնների տարբեր տարիների տնօրեն Մարկո Մյուլերին, հունական կինոյի նշանավոր ռեժիսոր Աթինա Ռախել Ցանգարիին, ռումինական կինոյի խոշորագույն պրոդյուսեր Ադա Սոլոմոնին, Օսկարի և BAFTA-ի կրկնակի նոմինանտ Ֆեդոն Պապամայքլին («Ֆորդն ընդդեմ Ֆերարիի», «Ինդիանա Ջոնս»)։

Փառատոնի հատուկ հյուրն էլ լինելու աշխարհահռչակ լուսանկարիչ Անտուան դ'Ագատան, ինչպես նաև «Անորա» ֆիլմի աստղեր Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը։

Փառատոնը կմեկնարկի Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր ֆիլմով՝ Ջաֆար Փանահի «Մի պարզ պատահար»: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

  • Կիսվել: