Լավրովը չի մեկնաբանել Ուկրաինայի վերաբերյալ նոր պլանի մասին Մարկո Ռուբիոյի հայտարարությունները
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չի մեկնաբանել Ուկրաինայի վերաբերյալ նոր պլանի մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունները՝ պատասխանելով ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփի արտահայտությամբ. «Կասեմ, ինչպես չէ»։
Լրագրողները խնդրել են նախարարին մեկնաբանել Ուկրաինայի վերաբերյալ նոր պլանը, որը Ռուբիոն հիշատակել էր իրենց երկկողմ հանդիպման արդյունքներով, հաղորդում է ТАСС-ը։
«Ես ուզում եմ պատասխանել Դոնալդ Թրամփի խոսքերով. Կասեմ, ինչպես չէ։ Եվ սպասեք մեծ անակնկալների, ասաց նա։ Չգիտեմ մեծ անակնկալների մասին, բայց դուք ինքներդ եք հասկանում, <…> կան բաներ, որոնք չեն մեկնաբանվում», - նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Ընդ որում, նա հավելել է, որ Ուկրաինայի թեման քննարկվել է, Ռուսաստանը հաստատել է իր նախկին դիրքորոշումը։