հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Զելենսկին Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդին զրկել է քաղաքացիությունից

Զելենսկին Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդին զրկել է քաղաքացիությունից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդին քաղաքացիությունից զրկելու մասին: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը։

Նշվում է, որ նրան քաղաքացիությունից զրկվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության նյութերի հիման վրա։

«ՈւԱԾ-ն պարզել է, որ Բերեզովսկին (աշխարհիկ անունը) 2002 թվականին ինքնակամ ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն։ Նա այդ մասին չի տեղեկացրել Ուկրաինայի լիազոր մարմիններին։ Միևնույն ժամանակ, դրանից հետո նա շարունակել է վայելել երկրի քաղաքացու կարգավիճակը»,-ասված է Անվտանգության ծառայության հայտարարության մեջ։

ՈւԱԾ-ի տվյալներով՝ վերջինս կապ է պահպանում Մոսկվայի պատրիարքարանի հետ և դիտավորյալ դեմ է արտահայտվել ուկրաինական եկեղեցու կանոնական անկախությանը։

 

  • Կիսվել: