ԵՄ-ն և Ուկրաինան նախնական համաձայնության են եկել գյուղատնտեսական արտադրանքի արտահանման շուրջ
Եվրամիությունը և Ուկրաինան նախնական համաձայնության են եկել ԵՄ գյուղատնտեսական ապագա արտահանման վերաբերյալ: Այս մասին լրագրողներին հայտնել է ԵՄ առևտրի հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը, տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ ԵՄ-ն ժամանակավորապես վերացրել է ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի վրա 2022 թվականի հունիսին սահմանած մաքսատուրքերն ու քվոտաները, որպեսզի սկսի օգնել պատերազմող երկրին փոխհատուցելու ԵՄ-ի միջոցով արտահանման ավելի բարձր ծախսերը, երբ Ռուսաստանը սպառնացել էր Սև ծովի նավագնացության ավանդական ուղիներին։
Սակայն այդ միջոցառումները կասեցվել են այս ամսվա սկզբին, երբ ուկրաինական ավելի էժան հացահատիկի, թռչնամսի և շաքարի ներհոսքը բողոքի ցույցեր առաջացրեցին հարևան երկրներում, ներառյալ՝ Լեհաստանում։
ԵՄ-ն վերադարձել է Ուկրաինայի հետ պատերազմից առաջ կնքված առևտրային համաձայնագրին, ըստ որի սակագներն ու քվոտաները սահմանափակում էին գյուղատնտեսական արտադրանքի առևտուրը։
Դաշինքի տվյալներով՝ ԵՄ-ն Ուկրաինայի ամենախոշոր առևտրային գործընկերն է, իսկ Ուկրաինան՝ ԵՄ գյուղատնտեսական-սննդային արտադրանքի երրորդ խոշորագույն մատակարարը։