Հայկական Սփյուռքը վերադառնում է Հայաստանյան իրականություն. Նարեկ Կարապետյան
Հայկական Սփյուռքը վերադառնում է հայաստանյան իրականություն։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է գործարար, «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։
«Ամերիկայի հայկական ամենաազդեցիկ կառույցներից մեկը ANCA-ն է, որի ուժերով Հայաստանին աջակցման հարցերը առաջ է քաշվում ԱՄՆ կառավարությունում: Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ կողմից նրանց տասնամյակների աշխատանքի արդյունք է:
ANCA-ի ղեկավարը երեկ անդրադարձել է Սամվել Կարապետյանի բանտարկմանը և հայտարարել. «Մի մարդ, ով ոչ միայն Հայաստանի ամենաառատաձեռն բարերարներից է, այլ նաև՝ ամենամեծ գործատուներից ու հարկատուներից մեկը։ Նրան հարվածում են ոչ թե մեղքերի, այլ` առաքինությունների համար»։
Հայկական Սփյուռքը վերադառնում է հայաստանյան իրականություն»,- նշել է Կարապետյանը։