Բելգորոդի կենտրոնում 16 պայթյուն է հնչել
Բելգորոդի օդային տարածքում հակաօդային պաշտպանության համակարգ է աշխատել, քաղաքի կենտրոնում 16 պայթյուն է հնչել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ տների ապակիները շարժվել են, միացել են մեքենաների ազդանշանները. ձայները եղել են տարբեր հզորության:
Ավելի վաղ Դաշնային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ հոկտեմբերի սկզբից զգալիորեն աճել է ուկրաինական հարձակումների թիվը Բելգորոդի, Բրյանսկի եւ Կուրսկի շրջանների ուղությամբ։
Հիշեցնենք, որ երեկ հայտնել էինք՝ Բելգորոդի մարզի զորավարժարանում ահաբեկչություն է իրականացվել. մահացել է 11 մարդ: