Հռոմում հզոր պայթյուն է որոտացել, կա 45 վիրավոր
Հռոմի արվարձանում գտնվող բենզալցակայանում հզոր պայթյուն է որոտացել, կա 45 վիրավոր, նրանցից երկուսի վիճակը ծանր է, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Նշվում է, որ Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերին ասել է, որ ժամը 8:20-ի սահմաններում տեղի ունեցած պայթյունին նախորդել է հրդեհ, որն էլ իր հերթին բռնկվել էր վառելիքի լիցքավորման ժամանակ գազի արտահոսքի պատճառով։