Փյունիկը պարտությամբ է վերադառնում Սան Մարինոյից
Երևանի «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում 0:1 հաշվով պարտվեց Սան Մարինոյի «Տրե Ֆիորիին»՝ չնայած խաղում ակնհայտ առավելությանը։
Առաջին խաղակեսում Յուսուֆ Օտուբանջոն, Սերգեյ Վակուլենկոն և կրկին Օտուբանջոն մոտ էին գոլ խփելուն, սակայն տանտերերի դարպասապահը կամ դարպասաձողը փրկեցին թիմին։
Հակառակ խաղի ընթացքին՝ 62-րդ րոպեին Մատեո Պրանդելլին փոխանցում կատարեց Մատեո Մանֆրոնիին, ով անմիջապես հարվածով բացեց խաղի հաշիվը։
Խաղի մնացած հատվածում «Փյունիկը» շարունակեց ստեղծել գոլային պահեր, սակայն մրցակցի դարպասապահը մի քանի անգամ փրկեց իր թիմին։
Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 17-ին Երևանում։