չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Քննարկվել են գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման գործընթացում ՄԻՊ-ի գնահատման արդյունքները

Քննարկվել են գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման գործընթացում ՄԻՊ-ի գնահատման արդյունքները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ՝ աշխատակազմում հուլիսի 8-ին տեղի է ունեցել առցանց աշխատանքային քննարկում՝ գենդերային հավասարության պարգևադրոշմի (ԳՀՊ) ներդրման համատեքստում Պաշտպանի հաստատության նախնական գնահատման արդյունքների վերաբերյալ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից:
 
Պարգևադրոշմի ներդրման գործընթացը հանրային հաստատությունների համար Պաշտպանի աշխատակազմը մեկնարկել էր դեռևս 2024 թվականի ապրիլի 9-ին՝ Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես գործարկվելով առաջին անգամ: Հարկ ենք համարում ընդգծել, որ ՄԻՊ հաստատությունը մարդու իրավունքների պաշտպանության առաջին ազգային հաստատությունն է, որն անցնում է պարգևադրոշմի ներդրման համար գնահատումը։
 
Հանդիպման ընթացքում ամփոփվել և ներկայացվել են գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման գործընթացի համատեքստում Պաշտպանի հաստատության նախնական գնահատման և համատեղ իրականացված աշխատանքների արդյունքները, գենդերային հավասարության պարգևադրոշմի ռազմավարական ուղղությունները, ինչպես նաև նախանշվել է առաջիկայում իրականացվելիք գործողությունների պլանը։
 
Ողջունելով մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ կանանց իրավունքների պաշտպանությունը և կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի բացառումը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից են: Այս համատեքստում նշել է, որ անհրաժեշտ է համատեղ ջանքերով բացահայտել առկա խնդիրները՝ արագ լուծումներ գտնելու և առաջ ընթանալու համար։
 
Քննարկմանը մասնակցել են ՄԱԶԾ գենդերային հավասարության պորտֆելի ղեկավար Ժաննա Հարությունյանը, ՄԱԶԾ գենդերային հարցերով փորձագետ Տամարիս Ռոզեբալը, ինչպես նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները:
 
Գենդերային հավասարության պարգևադրոշմը հատուկ մշակված մեթոդաբանություն է, որի նպատակն է աջակցել պետական մարմիններին 2030 թվականի ՄԱԿ-ի Կայուն զարգացման 5-րդ նպատակների՝ գենդերային հավասարության վերաբերյալ դրույթները ներքին իրավական ակտերում ամրագրելու՝ որդեգրելով գենդերազգայուն մոտեցումներ լիազորություններն իրականացնելիս։ Այս ամենի հիմնական նպատակն է խթանել կանանց ու տղամարդկանց իրավահավասարությունը պետական համակարգի լավարկման միջոցով։
 
Գենդերային հավասարության պարգևադրոշմի գործընթացն իրականացվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության «Լավ կառավարման» հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ ՄԱԶԾ «Կանայք քաղաքականության, պետական կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակում:

  • Կիսվել: