չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Ինչպե՞ս է Ռուսաստանը գնահատում Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավման հեռանկարները․ Զախարովայի մեկնաբանությունը

Ինչպե՞ս է Ռուսաստանը գնահատում Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավման հեռանկարները․ Զախարովայի մեկնաբանությունը

Մենք այս հարցի շուրջ կապեր ենք պահպանում ադրբեջանական կողմի հետ, այդ թվում՝ իրավապահ մարմինների միջոցով։ Այս մասին հուլիսի 9-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանի Դաշնությունը գնահատում Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատման հեռանկարները ռուս լրագրողների ձերբակալության շուրջ ստեղծված իրավիճակից հետո։

«Մենք համոզված ենք, որ բոլոր ծագող հարցերը պետք է լուծվեն գործընկերային եղանակով՝ օգտագործելով առկա քաղաքական և դիվանագիտական ​​ուղիները։

Հենց այս մոտեցումն է իրականում ծառայում մեր երկրների ժողովուրդների հիմնարար շահերին», - նշել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: