ԱՄՆ Սենատը այս շաբաթ չի քննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Politico
Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծը այս շաբաթ ԱՄՆ Սենատում չի քննարկվի, գրում է Politico թերթը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Ըստ պարբերականի՝ Սենատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Ջոն Թյունը լրագրողներին ասել է, որ օրինագծի քննարկման ժամկետը համաձայնեցնում է Սպիտակ տան և Ներկայացուցիչների պալատի հետ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ «շատ ուշադիր» ուսումնասիրում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին Սենատի օրինագիծը և Կոնգրեսի կողմից փաստաթղթի ընդունումը լիովին կախված է իր որոշումից:
Ավելի ուշ Bloomberg-ը հաղորդել էր, որ սենատորները պատրաստ չեն օրինագիծն ընդունել առանց ԱՄՆ նախագահի հավանության, իսկ Եվրահանձնաժողովի ղեկավարը սենատոր Լինդսի Գրեհեմին հայտարարել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների համակարգված կիրառման անհրաժեշտության մասին: