չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Իրանի միջուկային ծրագիրը չի կարող կասեցվել ռшզմական ճանապարհով. Գրոսսի

Իրանի միջուկային ծրագիրը չի կարող կասեցվել ռшզմական ճանապարհով. Գրոսսի

Իրանի միջուկային ծրագիրը չի կարող կասեցվել ռազմական միջոցներով: Այս մասին Риа Новости-ի փոխանցմամբ, Rzeczpospolita-ին տված հարցազրույցում ասել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։

«Իրանը շատ մեծ երկիր է՝ լուրջ տնտեսությունով, զգալի արդյունաբերական ներուժով և տեխնիկական հնարավորություններով։ Այս ամենը չի կարող վերացվել ռազմական միջոցներով... Իրանցիները միշտ կարող են ինչ-որ բան թաքցնել... Հետևաբար, մենք երբեք այս խնդիրը չենք լուծի ուժով», - ասել է նա:

«Սա կարող է իրականացվել միայն այնպիսի համաձայնագրի միջոցով, որը կներառի բոլոր հիմնական հարցերը, բայց ամենից առաջ կապահովի վերահսկողության շատ խիստ համակարգ։ Իսրայելում, Միացյալ Նահանգներում շատերը կասկածամիտ են այս հարցում։ Բայց ես միշտ ասում եմ նրանց, որ նման պայմաններում իրանցիների համար չափազանց դժվար կլինի միջուկային զենք մշակել այնպես, որ տեսուչները դա չնկատեն», - հավելեց նա։

  • Կիսվել: