Երևանում «Ford Transit»-ը շենքի բակային հատվածում վրшերթի է ենթարկել կին հետիոտնի
Այսօր՝ հուլիսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Գոռ Հ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտա 42 շենքի բակային հատվածում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել կին հետիոտնի:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավորին, ապա տեղափոխել Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ է պարզվում է վիրավորի ինքնությունը:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Ավտոմեքենան հաշվառված է «Լիկա Գրուպ» ընկերության հաշվեկշռում: