Տաքսիներում օրենսդրական նորմի ուժի մեջ մտնելու օրվանից մինչև հունիսի 30-ը առցանց համակարգով դուրս է գրվել շուրջ 91 մլրդ դրամի ՀԴՄ կտրոն
Տաքսիներում ՀԴՄ տալու օրենսդրական նորմի ուժի մեջ մտնելու օրվանից՝ 2024 թ․ սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թ․ հունիսի 30-ը, տաքսի ծառայությունների կողմից առցանց համակարգով դուրս է գրվել շուրջ 91 մլրդ դրամի 83 մլն հատ էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ Ընդ որում՝ անհատների կողմից տպագրվել է շուրջ 36 մլն դրամի 29 հազար հատ ՀԴՄ կտրոն։ Այդ մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքի էջում:
Հիշեցնենք, որ 2024 թ․ սեպտեմբերի 1-ից տաքսիների համար պարտադիր պահանջ է ՀԴՄ կտրոնի տրամադրումը: Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող էլեկտրոնային ընկերությունները էլեկտրոնային ՀԴՄ կտրոն են ձևավորում համապատասխան հավելվածի միջոցով, իսկ նրանցից ուղևորափոխադրման պատվերներ ստացող վարորդները էլեկտրոնային ՀԴՄ կտրոն գեներացնելու որևէ պարտավորություն չունեն: